Մեր մասին

       "ՅՈՒՐԱԼ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին: Ընկերությունը գործունեության առաջին իսկ օրվանից մասնագիտացել է մուտքի մետաղյա դռների արտադրության ոլորտում` թողարկելով միայն որակյալ, բարձր երաշխիքայնությամբ արտադրանք: Ներկայումս Ընկերությունն արտադրում է դասական ոճի և ժամանակակից ձևավորմամբ 34 տեսակի սերիական արտադրության մուտքի դռներ, որոնք պայմանականորեն բաժանվում են 2 դասի.
1-ին դասի դռների դրսի և ներսի կողմերը երեսպատված են փայտով և շպոնով: Դրանք նախատեսված են բնակարանների համար:
2-րդ դասի դռների արտաքին տեսքը մետաղական է, իսկ ներսի կողմը երեսպատված է փայտով և շպոնով: Այս դռները նախատեսված են առանձնատների համար:
Ընկերությունն իրականացնում է նաև մուտքի դռների անհատական պատվերների ընդունում, ցանկացած չափսի, ձևի և բարդության` ցուցաբերելով առանձնահատուկ մոտեցում նախագծերի իրականացման ողջ գործընթացում:
Դռները շահագործման հանձնելուց հետո անհրաժեշտ է պահպանել դրանց վրա ներազդող օդային ռեժիմը ( ջերմային և օդի խոնավության ), ինչպես նաև անհրաժեշտ է առնվազն տարին մեկ անգամ դռան փականների և ծխնիների շարժական մասերը յուղապատել: Դռները, որոնց արտաքին տեսքը երեսպատված է փայտով կամ շպոնով արգելվում է տեղադրել դրսում` ջերմային և օդի խոնավության կտրուկ տատանումների, ինչպես նաև արևի և անձրևի բացասական ազդեցություններից խուսափելու համար: Ընդհանուր առմամբ դռների հետ տրվում է 3 տարվա երաշխիք, ինչպես նաև ապահավվում է հետերաշխիքային սպասարկում: Դռների գնման ժամանակ անհրաժեշտ է պահանջել երաշխիքային կտրոնը և պահպանել այն:
Սպառողի հոգածությունն ու խնամքը դռների երկար ծառայելու գրավականն են:
"ՅՈՒՐԱԼ" ապրանքային նշանով դռների որակի գրավականը նաև պաշտպանական նորագույն համակարգերի և մեխանիզմների կիրառումն է: Հավելենք, որ յուրաքանչյուր նոր արտադրված դուռ արտադրամասում անցնում է որակի ստուգում (ներքին սերտիֆիկացում):
Շրջակա միջավայրը վերաիմաստավորող, մարդկանց ջերմություն և հարմարավետություն հաղորդող մուտքի դռները, իբրև տան արտաքին և ներքին միջավայրի կարևորագույն և առաջնային տարր, ստեղծում են թեթևության, հուսալիության, վստահության և կայունության զգացողություն:
"ՅՈՒՐԱԼ" ապրանքանիշը գրանցված է ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալությունում, իսկ մուտքի դռների արտաքին տեսքի դիզայնը գրանցված է հեղինակների իրավունքների պաշտպանության "ՀԱՅՀԵՂԻՆԱԿ" ՀԿ-ում:
Ապրանքանիշի հետագա զարգացման հեռանկարներ ապահովվելու, նոր գործընկերներ և սպառողներ ձեռք բերելու նպատակով ընկերությունը բազմիցս մասնակցել և մասնակցում է ցուցահանդեսների ("Armenia Expo", "Panarmenian Expo", և այլն ) ամեն անգամ արժանանալով այցելունների կողմից հատուկ ուշադրության: "Armenia Expo 2008" ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից "ՅՈՒՐԱԼ" ընկերությունը բարձրորակ արտադրանք տալու համար արժանացել է ոսկե մեդալի: "CONSTRUCTION & INTERIOR 2011" ցուցահանդեսի ժամանակ "ՅՈՒՐԱԼ" ընկերությունը արժանացել է մրցանակի, որպես վստահելի գործընկեր:
2006 թվականից Ընկերությունը հանդիսանում է ՀՀ առևտրաարդյունաբե-րական պալատի անդամ է: 2008 թվականին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից "ՅՈՒՐԱԼ" ընկերությանը շնորհվել է "ՄԵՐԿՈՒՐԻ" մրցանակ: